«Որակի կառավարման հիմունքները ախտորոշիչ լաբորատորիաներում» դասընթաց
Դասընթացը նախատեսված է լաբորատոր մասնագետների համար և ընդգրկում է ախտորոշիչ լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի կազմակերպման և արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները՝ ներառյալ որակի վերահսկումը, ռիսկերի կառավարումը, փաստաթղթաշրջանառությունը, սարքավորումների կառավարումը, ոչ համապատասխանությունների վերլուծությունը, ներքին աուդիտը և շարունակական բարելավման գործընթացները։
Թիրախային լսարան՝
Լաբորատոր մասնագետներ
Լաբորանտներ
Բուժքույրեր
Որակի ապահովման պատասխանատուներ
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված և կրեդիտավորված վկայական։
⚠️ Տեղերը սահմանափակ են։
Խնդրում ենք գրանցվել նախապես։