Հրավիրում ենք միանալու խմբային փսիխոդրամայի նոր խմբին:
Ի՞նչ է փսիխոդրաման
Փսիխոդրաման խմբային հոգեթեապիայի հիմնական ձևերից է: Այն հիմնված է գործողության, խաղի և ինքնարտահայտման վրա։
Փոխանակ պարզապես խոսել զգացումների մասին՝ մարդը «կենդանացնում է» իր ներաշխարհը՝ խաղալով իր կյանքի դրվագները, շփվում է իր անցյալի, ներկայի, իրական կամ երևակայական կերպարների հետ և այդպես գալիս է նոր պատկերացումների, լուծումների և ազատության։
Փսիխոդրաման օգնում է՝
• գործողության և դերային խաղի միջոցով ուսումնասիրել հարաբերությունները, ներքին հակասություններն ու զգացմունքները,
• աշխատել և հաղթահարել ներքին խնդիրներն ու տագնապները,
• զարգացնել ստեղծագործականությունն ու սպոնտանությունը,
• ձեռք բերել վարքային նոր հմտություններ
• նպաստել ինքնագիտակցությանը և անձնային աճին:
Երբ. 15 փետրվարի 2026թ. , ժամը՝ 11:30
Որտեղ․ ք. Երևան, Պ. Սևակ 47/1
Ձևաչափ․ բաց խումբ (տևողությունը 2-2.5 ժամ)
Ովքե՞ր կարող են մասնակցել․
- Նրանք, ովքեր ցանկանում են հաղթահարել ներքին հոգեբանական խնդիրները:
⸻
Արժեքը․ 10 000 դրամ
Տեղերը խիստ սահմանափակ են, առավելագույնը՝ 7 մասնակից:
📞 Հարցերի համար +374 77 379973
Փսիխոդրամայի արագ և էֆեկտիվ ազդեցությունը պայմանավորված է տարբեր հոգեթերապևտիկ մեթոդների զուգակցման հնարավորությամբ: